Իրանից արսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին

20 Մայիսի 2024, 10:31

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական հեռագիր է հղել Իրանում տեղի ունեցած ողբերգության առիթով։

«Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում ՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ ողբերգական մահվան մասին։ Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը, Իրանի գործընկերներին և բարեկամ ժողովրդին: Կիսելով ձեր վիշտը ՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,– գրել է Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են երկու երկրների սահմանին Արաքս գետի վրա կառուցված հիդրոհանգույցի բացման արարողությանը։

Նախագահ Ռաիսին երկիրը ղեկավարում էր 2021 թվականի օգոստոսի 3-ից։