Իրանից մարդասիրական օգնություն է հասցվել Սյունիք

08 Հոկտեմբերի 2023, 10:02

Քաղաքականություն

Իրանից մարդասիրական օգնության բեռ է ժամանել Սյունիքի մարզ։

Հայաստանում Իրանի դեսպանի ներկայությամբ Իրանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է բերվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար:

Մարդասիրական բեռը պարունակում է ավելի քան 50 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, այդ թվում ՝ վրաններ, վերմակներ, սննդամթերք, տաքացուցիչներ և այլն: