Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը. Մեհդի Սոբհանի

06 Փետրվարի 2025, 16:40

Քաղաքականություն

Իրանը Հայաստանին և հայ ժողովրդին համարում է իր բարեկամը: Իրանը վերջին տասնամյակների ընթացքում մշտապես աջակցել է Հայաստանի աճին և հզորացմանը, երկու երկրների հարաբերությունները աստիճանաբար հասել են հասունության և խորության անհրաժեշտ մակարդակի այնպես, որ այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար, և վճռականորեն աջակցում է երկրների՝ հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածների տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ նետել մեր միջև»,- ասել է նա:

Հիմա եթերում