Իրանն ու Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցիկ բեռնափոխադրումների համար. Իրանի ԱԳՆ

26 Մարտի 2025, 11:56

Քաղաքականություն

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը՝ բեռնափոխադրումները պարզեցնելու նպատակով։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Իր հերթին Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ 2024 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի, իսկ ապագայում նախատեսվում է այն հասցնել տարեկան 3 միլիարդ դոլարի։

Նշվել է նաև, որ Թեհրանը մասնակցում է Երևանի ռազմավարական ծրագրերին. իրանական ընկերությունները կառուցում են Քաջարան-Ագարակ մայրուղու 32 կիլոմետրանոց հատվածը։ Հայկական նախագծերում իրանական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 460 մլն դոլար։