Իրանն ու Հայաստանը տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Իրանն ու Հայաստանը միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել 19 ոլորտներում տնտեսական համագործակցության մասին: Այս մասին գրում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Հայ-իրանական միջկառավարական 18-րդ հանձնաժողովի փակման արարողությունը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաքում՝ Իրանի պլանավորման և բյուջեի կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ:

Երկու երկրների միջև ստորագրվել է 19 ոլորտներում 21 կետից բաղկացած տնտեսական համագործակցության մասին փաստաթուղթ: