Իրանում աղջիկների դպրոցի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է 40 մարդ
28 Փետրվարի 2026, 16:26
Հարավային Իրանում աղջիկների դպրոցի վրա հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։
Դեպքի վայրից տեսանյութեր են տարածվել համացանցում։ Ըստ IRNA գործակալության՝ զոհվել է 40 մարդ, ևս 48-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ողբերգությանն ի պատասխան՝ իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես փակել երկրի ողջ տարածքում գործող բոլոր դպրոցներն ու բուհերը, հայտնում է ISNA գործակալությունը։