Իրանում հայտարարել են՝ Ադրբեջանը կապ ունի Ռաիսիի մահվան հետ
08 Հոկտեմբերի 2025, 16:17
Իրանի խորհրդարանի պատգամավոր Քամրան Ղազանֆարին նոր մանրամասներ է հայտնել նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վերաբերյալ, որը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգում:
Նրա խոսքով՝ ողբերգությունը կարող էր նախապես ծրագրված դավադրության արդյունք լիներ, որին, ենթադրաբար, ներգրավված են եղել Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը։
Ղազանֆարին նշել է, որ Ռաիսիի մասնակցությունը ամբարտակի բացման արարողությանը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի պնդմամբ, իսկ դեպքից մի քանի օր առաջ Ալիևը հանդիպել է իսրայելցի ռաբբիների հետ։ Պատգամավորի խոսքով՝ իրանական հատուկ ծառայություններն ունեն փաստաթղթեր և զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ աղետը կարող էր նախապես ծրագրված լինել։