Իրանում հրդեհներից առաջացած արտանետումները մեծ հավանականությամբ չեն հասնի Հայաստան. բնապահպան
10 Մարտի 2026, 20:00
Իրանում տեղի ունեցող հրդեհների հետևանքով առաջացած հնարավոր արտանետումների վերաբերյալ մտահոգությունները գիտական հիմնավորում չունեն։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ այն մտավախությունները, թե նավթի կամ այլ նյութերի այրման հետևանքով առաջացած արտանետումները կարող են հասնել Հայաստան կամ Միջին Ասիա, չափազանցված են։
«Հենց սկզբում ասեմ, որ այդ մտավախությունները գիտական հիմք չունեն, և նման ձևակերպումներով վախենալ պետք չէ։ Նավթի կամ այլ նյութերի այրման հետևանքով առաջացած ծանր արտանետումները սովորաբար մնում են նույն տարածքում կամ դրա մոտակայքում»,- նշել է Կիրակոսյանը։
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ որոշ արտանետումներ կարող են քամիների միջոցով տեղափոխվել Թեհրանից կամ ռմբակոծված տարածքներից դեպի ավելի հեռու շրջաններ, սակայն դրանց հասնելը Հայաստան կամ Միջին Ասիա քիչ հավանական է։
Նարինե Կիրակոսյանը նշել է, որ իրանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանում արդեն նկատվում է լուրջ աղտոտվածություն։
«Տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ այսօր Թեհրանում իրավիճակը բավական վատ է, քաղաքը պատված է մշուշով։ Հատկապես վտանգավոր է խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց և տարեցների համար»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: