Իրանում կին դիրիժորի ղեկավարած նվագախումբը կատարել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»

21 Նոյեմբերի 2025, 20:22

Մշակույթ

Թեհրանի «Վահդաթ» օպերային դահլիճում տեղի է ունեցել պատմական իրադարձություն.1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Թեհրանի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է 42-ամյա Փանիզ Ֆարյուսեֆին։

Համերգն ավարտվել է խորհրդանշական նոտայով. հնչել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերների պարը»՝ «Գայանե» բալետից։ Փանիզ Ֆարյուսեֆին համերգը նվիրել է Իրանի կանանց և մայրերին, հատկապես՝ իր մայրիկին։