Իրանում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

29 Հունիսի 2024, 13:20

Բոլոր

 Իրանի նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, հուլիսի 5-ին հանրապետությունում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնել է «Tasnim» գործակալությունը «Տելեգրամ»-ի իր ալիքում՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ 

Առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը հավաքել է ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից,  պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին ՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ:

Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին: