Իրանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական ձեռք բերված համաձայնությունը. Իրանի ԱԳՆ

14 Մարտի 2025, 10:33

Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։

«Մենք հույս ունենք, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության և դիվանագիտության ճանապարհով և շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ընդգծել է Բաղային:

Հիմա եթերում