Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Նասեր Քանանի

10 Ապրիլի 2024, 10:47

Քաղաքականություն

Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն: IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին: Նա անդրադարձել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը։

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և տնտեսական զարգացման գործում արդյունավետ դեր են խաղում տնտեսական համագործակցության ամրապնդումը և կապերի ընդլայնումը»,- նշել է նա:

Նասեր Քանանին ընդգծել է, որ այս առումով անհրաժեշտ է օգտագործել տարածաշրջանային կառույցների ներուժը, այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմը վեճերի խաղաղ լուծում համար ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությունը: