Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը. Քանանի

19 Օգոստոսի 2024, 14:17

Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին և նշել, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական և կառուցողական են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ։

«Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը»,-ասել է նա։

Հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին՝ Քանանին նշել է, որ որևէ փաստական տեղեկություն չունի այդ մասին և հրապարակված լուրերի հիման վրա չի կարող մեկնաբանել։