Իրանը և Հայաստանը Պարսից ծոցից մինչև Սև ծով երկաթուղի կկառուցեն
20 Օգոստոսի 2025, 23:43
Թեհրանը և Երևանը պայմանավորվել են իրականացնել լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ՝ կառուցել երկաթուղի, որը Պարսից ծոցի ափը կկապի Սև ծովին: Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, հաղորդում է «Fars» գործակալությունը։
Նրա խոսքով՝ նոր տրանսպորտային միջանցքը հիմնվելու է Իրանի հարավային նավահանգիստներում գործող լոգիստիկ հանգույցների վրա և դառնալու է առանցքային օղակ Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և եվրոպական երկրների միջև տարանցիկ փոխադրումների համար։
Սադեղը պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ երկաթուղին արդեն հասել է Ջուլֆա քաղաք, որը գտնվում է Իրանի և Ադրբեջանի սահմանին։ Հաջորդ փուլը լինելու է երթուղու շարունակությունը Նախիջևանով, ինչը կողմերի կարծիքով ռազմավարական նշանակություն ունի նախագծի լիարժեք իրագործման համար։