Իրանը հանել է դեպի Ադրբեջան և Հայաստան չվերթների արգելքը
21 Սեպտեմբերի 2023, 10:10
Իրանը հանել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն իրականացվող ավիաչվերթների արգելքը: Այս մասին հայտնել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։
«Երբ տեղեկացանք Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու մասին, մենք թռիչքների արգելք սահմանեցինք։ Բայց երբ հայտնի դարձավ հրադադարի մասին, որոշ չվերթների իրականացումը թույլատրվեց», — ասել Է գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը հայտնել էր, որ արգելվել է Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև թռիչքներ իրականացնել: