Իրանը հաստատել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը
01 Մարտի 2026, 10:00
Իրանը հաստատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ այաթոլլա Խամենեին զոհվել է փետրվարի 28-ի առավոտյան։ Նա Իրանը ղեկավարում էր 37 տարի՝ 1989 թվականին Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվանից հետո։
Իրանի իշխանությունները 40-օրյա համազգային սուգ են հայտարարել և 7-օրյա հանրային արձակուրդ։
Ավելի վաղ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։