Իրանը հաստատել է պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մահը
01 Մարտի 2026, 11:35
Իրանը հաստատում է, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին և Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն սպանվել են: Այդ մասին հաղորդում է Իրանի պետական IRNA գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանք կարող էին զոհված լինել ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին հասված հարվածների հետևանքով: