Իրանը Հայաստանի հետ առևտրային գործարքներում կանցնի ազգային արժույթի
23 Հոկտեմբերի 2023, 16:49
Իրանը, Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսն իրենց առևտրային գործարքներում կանցնեն ազգային արժույթով հաշվարկի։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ռուս-իրանական համատեղ Առևտրի պալատի անդամ Կամբիզ Միրքազեմին։
Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև 2024 թվականի մարտը հանել մաքսատուրքերը երկու երկրներից ապրանքների ներմուծման համար։
«Մինչև տարեվերջ Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային մաքսատուրքերը կհանվեն», — ասել է Միրքազեմին։
Նա նշել է, որ մոտ ապագայում Իրանը, Հայաստանը, Ռուսաստանը և Բելառուսն իրենց առևտրային գործառնություններում կանցնեն ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար։