Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի. ԱԳ փոխնախարար

13 Փետրվարի 2025, 20:18

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշմանը, նշել է` Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանելիր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության հարցում։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:

Թախտ Ռավանչիին հինգշաբթի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր
Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական
և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաևտարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։