Իրանը Հայաստանին և Ադրբեջանին հասկացրել է՝ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությանը. Ռաիսի

21 Սեպտեմբերի 2023, 11:52

Քաղաքականություն

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությանը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ պատասխանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին հարցին։

«Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ լարվածությունն ու հակամարտությունը տարածաշրջանի խնդիրները լուծելու միջոց չեն։ Այդ հարցերը կարող են լուծել տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ մենք:

Մենք բազմիցս Հայաստանին ու Ադրբեջանին հասկացրել ենք, որ դեմ ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի ամենաչնչին փոփոխությանը, իսկ նրանք էլ վստահեցրել են, որ չեն ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հակասել Իրանի դիրքորոշմանը»»,- նշել է Ռաիսին: