Իրանը հայկական ու ադրբեջանական կողմերին երկխոսելու առաջարկ է արել
19 Սեպտեմբերի 2023, 23:05
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում խնդիրները, ներառյալ՝ բնակիչների իրավունքները և անվտանգությունը, պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում կարևոր է տարածաշրջանային երկրների դերը։ Իրանը պատրաստ է այդ կապակցությամբ 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնել»,- ասել է Քանանին։