Իրանը հումանիտար օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածների համար

03 Հոկտեմբերի 2023, 20:50

Քաղաքականություն

Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված անձանց համար, արդեն Սյունիք է հասել։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։