«Զանգեզուրի միջանցքը» վնաս կհասցնի Հայաստանին և շարունակում ենք պաշտպանել այդ դիրքորոշումը. Ալի Խամենեի
30 Հուլիսի 2024, 16:05
Իրանը կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս կհասցնի Հայաստանին և շարունակում է պաշտպանել այդ դիրքորոշումը։ Այս մասին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին, փոխանցում է Mehr գործակալությունը։
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների միջև համագործակցությունը շարունակվելու է շահերի հիման վրա և անկախ այլ ժողովուրդների քաղաքականությունից: Օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևան երկրների հետ հարաբերություններում», — ասել է նա։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանն ու Իրանը կշարունակեն քայլեր ձեռնարկել ջերմ և բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ի օգուտ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի: