Իրանը կոշտ պատասխան Է խոստացել Իսրայելին

12 Օգոստոսի 2024, 17:13

Քաղաքականություն

Իսրայելական կողմի գործողություններին Թեհրանի պատասխանը արժանի և կոշտ կլինի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ ԳՇ օպերատիվ շտաբի պետի տեղակալ Ալի Շադմանին «Բանակ-2024» համաժողովի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Իրանի տեսանկյունից, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի սպանությամբ ահաբեկիչները խախտել են տարածաշրջանում անվտանգության հավասարակշռությունը, իսկ քանի որ համաշխարհային մեծամասնությունը որոշում չի կայացնում, Իրանի պես ուժեղ երկիրը պետք է պատասխան տա։

«Համաշխարհային մեծամասնությունը որոշում չի կայացնում, Իրանի նման ուժեղ երկիրը պետք է պատասխան տա։ Հատուցման ձևը որոշել է մեր հոգևոր առաջնորդը։ Դա հեշտ ընտրություն չէր», — ասել է Շադմանին:

Նա հավելել է՝ Իրանի բոլոր պետական գործիչները համակարծիք են, որ պատասխանը պետք է լինի արժանի և կոշտ:

Հիմա եթերում