Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ 48 ժամով հրադադար հաստատելու առաջարկը
04 Ապրիլի 2026, 12:41
Իրանը մերժել է ԱՄՆ-ի կողմից ներկայացված կարճաժամկետ հրադադարի առաջարկը։ Թեհրանն իր դիրքորոշումը հստակեցրել է հարձակումների շարունակությամբ։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ ապրիլի 2-ին ԱՄՆ-ը բարեկամ երկրներից մեկի միջոցով առաջարկել է 48 ժամով հրադադար հաստատել։
«Իրանի պատասխանը այս առաջարկին տրվել է ոչ թե գրավոր, այլ մարտի դաշտում՝ ինտենսիվ հարձակումների շարունակությամբ»,- նշել է աղբյուրը։
Fars-ը նաև ընդգծել է, որ հրադադարի հասնելու ուղղությամբ ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերն ակտիվացել են այն բանից հետո, երբ Իրանը հարված է հասցրել Քուվեյթի Բուբիան կղզում գտնվող ամերիկյան ռազմական պահեստին։