Իրանը պատրաստ է արձագանքել ազգային անվտանգության ցանկացած սպառնալիքի. Վելայաթի

14 Օգոստոսի 2025, 12:50

Քաղաքականություն

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հանդիպում է ունեցել ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ: Այս մասին հաղորդել է իրանական մամուլը:

Բանակցությունների կենտրոնական թեման Հարավային Կովկասի ապագան էր։ Վելայաթին հայտարարել է, որ տարածաշրջանի ճակատագիրը պետք է որոշվի բացառապես դրա մեջ մտնող երկրների կողմից, և մտահոգություն է հայտնել արտաքին ուժերի միջամտության կապակցությամբ, որոնք կարող են ապակայունացնել իրադրությունը: Նա ընդգծել է հարևան պետությունների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում խաղաղության և կայունության Իրանի ձգտումը և հավելել. «Մենք ուշադիր հետևում ենք մեր սահմանների մոտ տիրող իրավիճակին և պատրաստ ենք արձագանքել ազգային անվտանգության ցանկացած սպառնալիքի»:

Վահան Կոստանյանն իր հերթին վերահաստատել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման Հայաստանի ձգտումը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը՝ հանուն տարածաշրջանում կայունության:

Նա նշել է. «Հայաստանի և Իրանի միջև բարեկամությունը մնում է ամուր, և մենք թույլ չենք տա, որ այն տուժի»:

Հիմա եթերում