Իրանը փորձում է ժամանակ շահել․ Ռոբերտ Մարգարյանը՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին

19 Փետրվարի 2026, 22:30

Քաղաքականություն

Մինչ Իրանն ասում է՝ ամեն բան կարգին է, նորմալ է, ԱՄՆ-ից այնպիսի հայտարարություններ են հնչում, որ դեռ խնդիրները շարունակում են արդիական մնալ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան բանակցություններին։

Քաղաքագետի խոսքով՝ կողմերից հնչող հայտարարությունները հակասական են։

«Հիմա Իրանը խոստացել է առաջիկա երկու շաբաթներին նոր առաջարկներով հանդես գալ, բայց չեմ կարծում՝ դրանք այնպիսի առաջարկներ կլինեն, որ կբավարարեն ԱՄՆ-ի բոլոր պահանջները։ Քանի որ այն պահանջները, որ Դոնալդ Թրամփն է դրել Իրանի առաջ, գուցե Իրանի կողմից կարմիր գծեր են, և դրանք հատելը շատ դժվար կլինի։ Կարող ենք ասել, որ այս փուլում Իրանն ուղղակի փորձում է ժամանակ շահել։ Հիմա մեկ շաբաթն էլ կարող է իրավիճակում ինչ-որ բան փոխել»,- նշել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ Իրանի սահմաններին տեղակայված ռազմական տեխնիկան ունի հստակ նպատակ, և մինչև չհասնի իր նպատակին՝ չի հեռանա։ «Իսկ արդյոք դա կլինի պատերազմը, թե Իրանին ծնկի բերելը, դեռ պարզ չէ»,- հավելել է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում