Իրանը, ՌԴ-ն և Հնդկաստանը անտարբեր չեն մնա այս կործանարար իրադարձության նկատմամբ. իրանցի գեներալ

10 Օգոստոսի 2025, 18:18

Քաղաքականություն

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թեկուզ մի փոքր մտածեին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Կովկասի տարածաշրջան ներքաշելու իրենց որոշման հետևանքների մասին, երբեք չէին տրվի արկածախնդիր Թրամփի հնարքներին։ Այս մասին հայտարարել է իրանցի գեներալ, ԻՀՊԿ քաղաքական ղեկավարի տեղակալ Սարդար Ջաուանին՝ անդրադառնալով Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված Երևանի ու Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագրին։

«Այս երկուսը կրկնել են նույն սխալը, որը նախկինում թույլ է տվել Զելենսկին։ Եվ այդ սխալը նրանց և նրանց երկրների համար կարող է նույնանման հետևանքներ ունենալ։ Միանգամայն ակնհայտ է, որ Իրանը, Ռուսաստանը և Հնդկաստանը անտարբեր չեն մնա այս կործանարար իրադարձության նկատմամբ»,- ընդգծել է նա։