Իրաքում եռօրյա սուգ է Իրանի գերագույն առաջնորդի մահվան առնչությամբ
01 Մարտի 2026, 12:49
Իրաքում եռօրյա սուգ է հայտարարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվան առնչությամբ։
Կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «խորը վշտով մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ազնիվ ժողովրդին և ամբողջ մուսուլմանական աշխարհին» Խամենեիի՝ «ակնհայտ ագրեսիայի» հետևանքով սպանվելուց հետո։
Նա ասել է, որ կառավարությունը հայտարարել է եռօրյա սուգ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք «տարածաշրջանը հասցնում են բռնության աննախադեպ մակարդակի»։