Իրավաբան Միքայել Թորոսյանն ընտրվել է Կրասնոդարի «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար
05 Դեկտեմբերի 2023, 17:05
Կուբանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Կրասնոդար քաղաքի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տեղական բաժանմունքի հիմնադիր ժողովը: Այս մասին հայտնում է ՌՀՄ տելեգրամյան ալիքը։
Մարզային կենտրոնի բոլոր շրջանների պատվիրակները հավաքվել էին Crowne plaza հյուրանոցի «Օլիմպիական» սրահում՝ կազմակերպության քաղաքային մասնաճյուղի ստեղծման և դրա կառավարման և վերահսկիչ մարմինների ընտրության համար:
Ռուսաստանի հայերի միության ղեկավար Է ընտրվել 32-ամյա իրավաբան Միքայել Թորոսյանը։
Պատվիրակների քվեարկության արդյունքում ընտրվել է նաև տեղական մասնաճյուղի խորհուրդը, որը բաղկացած է 15 անդամներից և Կրասնոդարի ՌՀՄ-ի հաշվեստուգիչից: