Իրավապահները ձերբակալել են Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը
27 Մարտի 2025, 14:40

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները ձերբակալել են Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը: Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են սկսել «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբներում:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քրեական ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել նաև Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակում: Բերման է ենթարկվել նաև «Մայր Հայաստան»-ի համակիր Էմմա Գրիգորյանը: Վերջինիս սկսել են հարցաքննել առանց փաստաբանի ներկայության՝ նշելով, թե վստահորդը հրաժարվել է: