Իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Սրբազան Պայքար»-ի մոտ 20 կողմնակիցների տներում
25 Հունիսի 2025, 10:48
Ըստ նախնական տեղեկությունների, իրավապահների կողմից խուզարկություններ են իրականացվում Սրբազան Պայքարի մոտ 20 կողմնակիցների տներում, հայտնում է «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը:
«Մեզ նաև հայտնի դարձավ, որ Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին իրավապահները տեղափոխել են Քննչական կոմիտե»,-ասվում է հաղորդագրության մեջ: