Իրավիճակը բնական չէ, ղեկավարությունը չի պաշտպանում երկիրը. Գեւորգ Բագրատունի

20 Սեպտեմբերի 2023, 23:07

Քաղաքականություն

Այն իրավիճակը, որ ունենք, նորմալ ու բնական չի։ Մեր երկրի ղեկավարությունը չի պաշտպանում մեր երկիրը, ազգը։ Մենք, դուրս գալով իրենց դեմ, դուրս չենք գալիս մեր պետականության դեմ, այլ հակառակը, դուրս ենք գալիս մեր ինքնիշխան պետության հակառակորդների դեմ։

Այս մասին Alpha News-ի ոււղիղ եթերում հայտարարել է «Ազգային Միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին։

«Հոլանդիայում հայ համայնքը բաժանված է 3 մասի․ մի մասը նիկոլական է, մյուս մասը` հականիկոլական, մի խումբ էլ ընդհանրապես չի զբաղվում քաղաքականությամբ։ Մի մեծ խումբ կա, որ իրոք սարսափում է դուրս գալ ՀՀ իշխանության դեմ, քանի որ դրանով իրենց թվում է , որ իրենք դուրս են գալիս իրենց երկրի դեմ ու դա համարում են դավաճանական ժեստ։

Չեն հասկանում, որ այն իրավիճակը , որ ունենք, նորմալ ու բնական չի։ Մեր երկրի ղեկավարությունը չի պաշտպանում մեր երկիրը, ազգը։ Մենք, դուրս գալով իրենց դեմ, դուրս չենք գալիս մեր պետականության դեմ, այլ հակառակը, դուրս ենք գալիս մեր ինքնիշխան պետության հակառակորդների դեմ»,- ասել է Բագրատունին։

Նրա կարծիքով, իրադարձություները, որոնց ականատես ենք, հային կոտրեցին, բայց, միևնույն ժամանակ, գիտեինք, որ այսպես է լինելու.

«Ամեն հայի կոտրող իրադարձություններ էին։ Մի կողմից կարող ենք ասել՝ այսինչ եղավ, բայց մյուս կողմից, տարիներ շարունակ գիտեինք, որ սա լինելու է։ Քանի դեռ չէր եղել, սպասում էինք, որ ինչ -որ բան կարող էր լինել, խանգարել, ինչ-որ եղավ, պիտի չլիներ։ Իրենք հասան իրենց նպատակին, Հաայստանում դիմադրություն չկա, իրենք իրենց ծրագրերը իրականացնում են 100 տոկոսով՝ առանց խափանման, հաասնում են իրենց նպատակներին»,- եզրափակել է Գևորգ Բագրատունին։