Հարավային Կովկասում իրավիճակը կախված կլինի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններից. Ալեքսանդր Կռիլով
07 Հոկտեմբերի 2024, 21:32
Պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԷՄՕ գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետագա գործողություններին և Հարավային Կովկասում հակամարտության սրման հավանականությանը։
Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասում իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններից։
«Ադրբեջանը շարունակելու է նոր պահանջներ ներկայացնել։ Այս քաղաքականությունը նրանց թելադրում է ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի դիրքերն այժմ ավելի ամուր են, քան երբևէ։ Նրանք (Ադրբեջանը) անընդհատ հող են նախապատրաստում էսկալացիայի համար։ Նրանք դա անում են վերջին 30 տարիների ընթացքում: Եվ իսկապես շատ բանի են հասել։ Այդ 11․500 քառակուսի կիլոմետրը, որ գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, այժմ վերադարձել է իրենց վերահսկողությանը։ Այնպես որ, նրանք այս քաղաքականությունը կշարունակեն ապագայում։ Նրանք կօգտվեն նպաստավոր իրավիճակից, եթե այն ստեղծվի։
Այստեղ ամենակարևորն այն է, թե ինչպես կարող է այն զարգանալ։ Եթե այժմ գործնականում դրվում են ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և ռուսական բազան դուրս բերելու պահանջները, և, իրոք, Ռուսաստանի հետ հարաբերություններն այնքան են փչանում, որ ռուսական զորքերը և սահմանապահները հեռանում են Հայաստանից, ապա, իհարկե, այնպիսի իրավիճակը կստեղծվի, որ այդ դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կարող են խնդիրը լուծելու այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Ուստի այստեղ ես ուշադրություն կդարձնեի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը ռազմական ոլորտում։ Դրանից կախված կլինի Հարավային Կովկասում իրավիճակի հետագա զարգացումը»,- ասել է Կռիլովը: