Իրազեկման երթ` Վանաձորում

23 Սեպտեմբերի 2023, 17:00

Քաղաքականություն

Վանաձորի Արցախ պուրակում հավաքված ցուցարարները «Արցախ» վանկարկումներով պահանջում էին անհապաղ ձեռնարկել քայլեր՝ աղետի մեջ գտնվող Արցախին օգնելու համար:

Ցույցի մասնակիցները իրազեկում էին քաղաքացիներին սեպտեմբերի 25-ին սպասվող  հավաքի մասին և ուսանողներին կոչ անում միանալ դասադուլին։

Նրանք քաղաքացիներին հորդորում էին անտարբեր չլինել և միանալ պայքարին, պաշտպանել նաև Հայաստան պետությունն ու մեր պետականությունը։