Իրենց էլ եմ մաղթում այսպիսի ժողովրդավարություն. Բագրատ Սրբազանը՝ ամերիկյան միջոցներով ոստիկանական բարեփոխումների մասին

19 Հունիսի 2024, 12:01

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ամերիկյան միջոցներով ոստիկանական բարեփոխումներին ու նշեց, որ Արևմուտքը պետք է դատապարտի ոստիկանական բիրտ ուժը խաղաղ ցուցարարների նկատմամբ.

«Ամերիկյան միջոցներով է տեղի ունենում ոստիկանական բարեփոխումները: Միթե իրենք այսպիսի բարեփոխումներ էին ակնկալում: Վստահ եմ, որ ոչ: Հունիսի 12-ին տեղի ուենցած վայրագություններին, արյունահեղությանը իրենք ստիպված են արձագանքել: Որովհտև Amnesty International-ը, Լեմկինի ինստիտուտը արձագանքել են: Նաև տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ են արձագանքել, որոնք չեզոք են: Նրանք ամենախիստ բնորոշումներն են տվել ու ճշգրիտ արձանագրել են, թե ինչ է տեղի ունեցել:

Էլի եմ ասում, իրենք կաջակցեն, թե չեն աջակցի շարժմանը, այդուհանդերձ, այդ դեպքից խուսափելու հնարավորություն չունեն: Եթե իրենք կարծում են, որ այսպիսի տեսք ունի ժողովրդավարությունը, մաղթում եմ, որ իրենց երկրում նույն ժողովրդավարությունը տեղի ունենա»,- ասել է Բագրատ Սրբազանը: