Իրկուտսկում կբարեկարգվի «Հայկական մշակույթի պուրակը»

18 Փետրվարի 2024, 15:27

Մշակույթ

Իրկուտսկ քաղաքում տեղի է ունեցել «Լուծում կա» նախագծերի մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը:

«Իրկուտսկի հայկական մշակութային ընկերություն» քաղաքային հասարակական կազմակերպությունը «Բարեկարգում» անվանակարգում հաղթել է «Հայկական մշակույթի պուրակ» նախագծով:

Այս նախագծի շնորհիվ Իրկուտսկում կբարեկարգվի «Հայկական մշակույթի պուրակը»։