Ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի 18-րդ տուրում Տուլայի «Արսենալը» մրցակցի խաղադաշտում 3-0 հաշվով հաղթել է «Սարատովին»։
Հաշիվը երկրորդ րոպեին բացել է հայազգի ֆուտբոլիստ Իշխան Գելոյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին։ Դա 31-ամյա կիսապաշտպանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։