Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է հայտնել ՔԿ հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ
09 Դեկտեմբերի 2025, 20:04
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ժամեր առաջ հրավիրվել էր հարցաքննության՝ ինչ-որ գործի շրջանակներում: Վերջինս տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչու էր ՔԿ հարցաքննության հրավիրվել։
«Ինձ ՔԿ էին հրավիրել Բագրատ սրբազանի և 18 արդարների գործով»,- նշել է Սաղաթելյանը և հավելել, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց։