Իշխանափոխությունից հետո պետությունը չի միջամտելու եկեղեցական գործերին․ Սևակ Խաչատրյան

29 Մարտի 2026, 18:45

Քաղաքականություն

««Առաջ» աջակենտրոն կուսակցությունը «Հայաստան» դաշինքին միացել է հստակ ծրագրով և պահանջով՝ հայտնելով իր մտահոգությունն ու անհամաձայնությունը վերջին ութ տարիներին Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»,-Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իրենց թիմն առաջարկում է լուծումներ, որոնք Հայաստանն ավելի կուժեղացնեն և միջազգային հարթակներում երկրի ձայնն ավելի լսելի կդարձնեն։ Խաչատրյանը շեշտել է, որ գործող իշխանության թիրախում ազգային արժեքներն ու ինքնությունն են, իսկ «ազգադավ ծրագրերը» ներխուժել են անգամ կրթական համակարգ։

Հիմա եթերում