Իշխանության հիմնական նպատակը մերձեցումն է Թուրքիայի հետ․ Տիգրան Քոչարյան

27 Նոյեմբերի 2025, 18:00

Կարծիք | Քաղաքականություն

Ցանկացած պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարվել եվրոպական ուղղուց, քանի որ իշխանության հիմնական նպատակը մերձեցումն է Թուրքիայի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

«Հիմնականում այն մեսիջները, որը տալիս է մեր իշխանությունն այս վերջին 2-3 տարիների ընթացքում, համապատասխանում են Էրդողանի և Ալիևի գեներացրած մեսիջներին։ Եվ քանի որ ներկա պահին խանգարող հանգամանքը Ռուսաստանն է, Փաշինյանը փորձում է եվրոպական կառույցների հետ հարաբերությունները բարելավելով՝ ավելի հեշտ և ավելի քիչ ցավագին ճանապարհով պոկվել Ռուսաստանից, դրանից հետո մնացած հարցերը տեխնիկական են։ Բայց նաև Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանից միանգամից պոկվելը բավականին բարդ պրոցես է, բավականին ցավագին, այդ իսկ պատճառով փորձում է անել այնպես, որ շատ քիչ կորուստներով դրանից դուրս գա, քանի որ ամեն դեպքում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մինչև հիմա մնում է բավականին բարձր»,- նշել է Քոչարյանը։

Նա նաև ընդգծել է, որ եթե Փաշինյանը վերջնականապես որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, որոշակի պատժամիջոցներ կիրառվելու են, և կիրառվելու են ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ հենց Ռուսաստանի կողմից, քանի որ, ինչպես բոլորը գիտեն, ՀԱՊԿ-ը Ռուսաստանի շուրջ ձևավորված միություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։