Իշխանության ներկայացուցիչը հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

21 Դեկտեմբերի 2025, 15:30

Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրել է․ «Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ:

Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետեւ’ս գնա, սատանա’»։

Իբրև կեցվածք և դիրքորոշում՝ միանում եմ խղճի և հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա»։