«Իշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել. մենք փոխելու ենք այդ պատկերը». «Մեր ձևով»
09 Դեկտեմբերի 2025, 15:30
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հերթական տեսանյութն է հրապարակել, որտեղ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության ցուցանիշը։
«Հայաստանում հավկիթի միջին գինը 2018-ին 65 դրամ էր, իսկ հիմա՝ 77 դրամ։
Հայաստանում մակարոնեղենի միջին գինը 2018-ին 500 դրամ էր, հիմա՝ 650 դրամ։
Հայաստանում կաթի միջին գինը 2018-ին 375 դրամ էր, հիմա՝ 440 դրամ։
ՀՀ-ում աղքատության մակարդակը 2024 թվականի արդյունքներով կազմել է 21,7 %, մենք կփոխենք այս պատկերը։
Իշխանության սխալների հետևանքով մենք արդեն շատ ենք վճարել… Մենք փոխելու ենք այդ պատկերը»,- նշված է տեսանյութում։