Իշխանությունը փորձում է սահմանափակել դաշինքների անվանումներում անձի անվան օգտագործումը․ Ղահրամանյան
07 Ապրիլի 2026, 12:17
Իշխանությունը հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որով փորձում է սահմանափակել դաշինքների անվանումներում անձի անվանման կիրառումը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Ես երեկ առիթ եմ ունեցել նշելու, որ վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժ։ Այս հապճեպ նախաձեռնությունը դրա վկայությունն է։ Իրավական մանրամասները կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է խոսնակը։