Իշխանությունը զավթելու կոչի հետ կապված որևէ հանգամանք առկա չէ. Արմեն Ֆերոյան

09 Սեպտեմբերի 2025, 12:25

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի գործում արդարադատություն ասվածն ընդհանրապես չի աշխատում: Այս մասին «Alpha» մամուլի կենտրոնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը:

«Իշխանությունը զավթելու կոչի հետ կապված որևէ հանգամանք առկա չէ: Ունենք լեզվաբանների կարծիք, ովքեր վերլուծել են Սամվել Կարապետյանի խոսքը, և հիմնավորել են, որ կոչի հետ կապված որևէ հանգամանք չկա: Իսկ ի՞նչ ունի քննչական մարմինը՝ դա որպես կոչ դիտարկելու համար: Ոչինչ»,- ասել է Ֆերոյանը:

Նրա խոսքով՝ դրանք միայն սին դատողություններ են: