Իշխող ուժը չի երաշխավորում, որ սակագինը չի թանկանա. ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար

18 Հուլիսի 2025, 20:43

Տնտեսություն և Բիզնես

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ենթադրում է, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա։

Ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ՏԿԵ նախարարը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն կարողացել երաշխավորել, որ սակագինը չեն բարձրացնի առնվազն 2 տարի։

«Սամվել Կարապետյանը 10 տարի սակագինը չի բարձրացրել` չնայած եղել են բազմաթիվ պատճառներ, և ևս 10 տարի չէր թանկացնելու»,- ասել է նա։

Հիմա եթերում