Իսպանացի ֆուտբոլիստի կինը անդրադարձել է աշխարհում ընթացող պատերազմներին՝ շեշտելով նաև հայերի տառապանքը

21 Հոկտեմբերի 2023, 11:42

Հայեր

Իսպանացի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու եվրոպայի չեմպիոն Սեսկ Ֆաբրեգասի կինը` Դանիելա Սեմաանը, անդրադարձել է աշխարում տեղի ունեցող պատերազմներին՝ նշելով, որ բոլոր ազգերի մայրերը նույն արցունքներն են թափում։

«Երբ նրանց երեխաներին սպանեցին, պաղեստինցի, հրեա, հայ, սիրիացի, ուկրաինացի մայրերը նույն ճիչն էին արձակում, նույն արցունքներն էին թափում»,- Instagram-ի էջում գրել է ֆուտբոլիստի կինը: