Իսպանիայի կինոթատրոններում էկրան է բարձրացել Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա» ֆիլմը

18 Ապրիլի 2025, 13:30

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Պալմա» ֆիլմը ցուցադրվել է Իսպանիայի կինոթատրոններում։

Ֆիլմի պրոդյուսերական կազմում են Ռուբեն Դիշդիշյանը և Նարեկ Մարտիրոսյանը: Ռեժիսորներն են Ալեքսանդր Դոմոգարովը (կրտսեր) և Վլադիմիր Կանդաուրովը: Դերերում հանդես են գալիս Վիկտոր Դոբրոնրավովը, Վլադիմիր Իլյինը, Լեոնիդ Բասովը և այլք:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1977 թվականին: Իգոր Պոլսկին, մեկնելով արտասահման, ստիպված է թողնել հենց թռիչքուղու վրա Պալմա անունով իր հովվաշանը՝ բժշկական տեղեկանքի բացակայության պատճառով։ Պալման երկար սպասում է տիրոջը՝ դիմավորելով ժամանող բոլոր ինքնաթիռներին։

Ինքնաթիռներից մեկով ժամանում է 9-ամյա Կոլյան, ով վերջերս կորցրել է մորը և եկել է Մոսկվա ՝ ապրելու իր օդաչու հոր՝ Վյաչեսլավի մոտ, որին գրեթե չի ճանաչում։ Պալման դառնում է Կոլյայի լավագույն ընկերը։