Իսպանիայի Ալբորայա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
04 Օգոստոսի 2025, 14:26
Վալենսիա նահանգի Ալբորայա քաղաքը դարձել Է Իսպանիայի 43-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Որոշումը կայացվել է քաղաքային խորհրդում քվեարկությունից հետո: Վեց կուսակցություններ միաձայն կողմ են քվեարկել Իսպանիայի «Արարատ» հայկական միության կողմից ներկայացված խնդրագրի հիման վրա պատրաստված հայտարարությանը:
Քաղաքային խորհրդի անդամները նաև հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ օգնելու Իսպանիայի հայկական համայնքին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ մղելու այլ կառավարությունների, այդ թվում՝ երկրի խորհրդարանի մակարդակով։