Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի ԼՂ–ից տեղահանվածների համար

27 Սեպտեմբերի 2023, 20:15

Քաղաքականություն

Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:

«Ինձ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի իրենց տներից փախչող հայերի աճող թվաքանակն ու ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն»,– գրել է նա:

Նա նաև նշել է, որ օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։